«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ահազանգ

Ահազանգ
30.03.2025 | 20:49

ՈՒզում եմ մի քիչ մտորենք արցախահայերի այսօրվա հանրահավաքի ու մանավանդ դրա հարուցած արձագանք-գնահատականների մասին։ Հիշենք հնչած ելույթները, հասկանանք՝ հայրենազրկված արցախցին մինչև որ աստիճանը պիտի նսեմացվի, նսեմացվի հենց հայրենազրկող, հայրենիք վաճառող թափառախմբի կողմից, որ դուրս գա փողոց, իր կորսված օրրանի հարցի հետ մեկտեղ բարձրացնի նաև ամենատարրական իրավունքների ու նույնիսկ․․․ օրվա հացի հարցեր։ Բայց մինչ այդ․․․

Տասնամյակներ առաջ պատմական մի շարք փաստերի ու վկայությունների առնչվելիս, միշտ չէր, որ դրանք հավանական, բանական ու տրամաբանական էին թվում։ Ամենից շատ միտքս չարչարում էր այն իրողությունը, թե ինչու արևմտահայ գաղթականների մի քանի տասնյակ հազարի հասնող քարավանները քայլ անգամ չէին հեռանում Անդրանիկից։ Ինչու չհեռացան անգամ 1918-ի մայիս-հունիսին, երբ վերջապես պետություն ունեցանք՝ խորհրդարանով, վարչապետով, ամեն տեսակ նախարարներով ու նույնիսկ սոցիալական հարցերով զբաղվող կառույցներով։ Մանավանդ որ Անդրանիկն այն ժամանակ ինքն իրեն օրենքից դուրս էր հայտարարել ու իր փոքրաթիվ զորամասով ինքնակամ բռնել մեր հայրենիքի՝ թշնամուն թողնված հարավային շրջանների դժվարանցանելի ու թաթար հրոսակներով լի ճամփաները։ Ինչու պիտի գաղթականն իր պետությունը թողներ ու իր ապահովությունը, իր բախտը կապեր մի անձի հետ։

Աստիճանաբար, թղթից թուղթ ու վկայությունից վկայություն ամեն ինչ սկսեց ընկալելի դառնալ։ Բայց միևնույն է, ամեն ինչ տեսական մակարդակի վրա էր, մանավանդ որ մեր պատմության այդ շրջանը ամենաանողորմ ձևով է խեղված ու խեղաթյուրված։ Ո՞ւմ ինչ բացատրեիր ու ինչպե՞ս բացատրեիր։ Եթե նույնիսկ մարդիկ հավատային էլ, որ հալածված, սովահար թափորները գնում էին դժբախտ զորավարի հետևից, լավագույն դեպքում պիտի ասեին՝ դե, էդքան էր դրանց խելքը։

Ամեն, ամեն ինչ նորոգվեց ու մեռնելու չափ վերանորոգվեց մեր օրերում, մեր աչքի առաջ՝ Արցախի լպիրշ վաճառք-հանձնումով ու հայաթափումով։

Նախ ամենացինիկ ձևով, խուրշուդ-բաբաջով մոգոնվեց «մեղքն» ու «մեղավորը», որը պիտի լիներ միայն արցախցին, ու այդ մոգոնվածքը հնարավորինս տիրաժավորվեր ու դրվեր նախրի բերանը։

Այո, հենց նախրի, որը ոչ հայրենիքի զգացողություն ունի, ոչ էլ հայրենակցի։

Մինչ նախիրը կսկսի խլրտալ ու աքլորանալ, թե էս ոնց ես դիմում մեզ՝ բերեմ այսօրվա (29.03.2025-irates.am) հանրահավաքին տրված սոցցանցային բազմահազար «գնահատականներից» առավել տարածվածները՝

«Մի հատ էլ պարգևավճար չտա՞նք հողը լքելու համար»,

«Իրո՞ք, ձեր աղբ ղեկավարներից ուզեք»,

«Սրանց մուտքը պիտի արգելվեր Հայաստան»,

«30 տարի քերեցին, հլը էլի են ուզում քերել»,

«Խի՞ են թույլ տվել մտնի ՀՀ տարածք, պիտի մնար ինտեգրվեր»,

«Հավաքարարի գործ եմ առաջարկում»,

«Նամուս ունենայիր՝ Հայաստան չէիր գա»,

«Քո տեղը բերդն ա»,

«Օրենքով սրանց աշխատավարձը Ալիեւը պիտի տա», «ՈՒմ հաշվին, Հայաստանի հարկատուների՞, վեր ընկի տեղդ»,

«Այ чушка-ներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին, ի՞նչ եք ուզում մեզանից», «Գնացեք ձեր սպիտակ պապայից ուզեք»,

«Լրիվ էշի տեղ են դրել Հայաստանի իշխանությանը», «Ձրիակերներ, դուք պիտի ամաչեիք աշխատավարձ ստանալուց»․․․

Մեռնելու, ոռնալու արձագանքներ․․․

Մի անասնաբարո էգ էլ գրել էր․․․ ,,սիկտիր եղեք ռուսաստան,,․․․

Անասունների այս անծայրածիր բազմությունը գիտի՞, որ իրենց մեծ մասը արևմտահայ զարկված ու զրկված գաղթականների ժառանգներն են, գիտի՞ որ իրենց նախնիները Անդրանիկի ջանքերով մի կերպ Արևելյան Հայաստան հասնելով՝ սկսեցին ամեն օր ու ամեն ժամ տեղացիների կողմից ենթարկվել հար և նման նվաստացումների։ Գիտի՞, թե ինչու էր հայրական ցասումով խենթացած Զորավարը «վարչապետ» ու «նախարար» ծեծում, Շիրվանզադե ծեծում, որ խորտկարանում գինովցել էր ու որոշել ծաղրել դրսում սովամահ եղող գաղթականներին։

Հազար վավերագիր եմ թերթել, նույնն էր, նույնը, նույնը։

Նույնիսկ երբեմն մեկին մեկ կարող եմ նույնականացնել այսօրվա խոզի, եղջերվի, ուղտի, հողատուի ու մյուս-մյուս չորքոտանիների հարյուրամյա նախատիպերին։

ՈՒ հանկարծ նորից չնեղվեք, թե «պետություն կերտող այրերին» էլի համեմատեցիր խոզի ու եղջերվի հետ։

Ի՞նչ անի այսօր հայրենիքում լքված ու նսեմացվող արցախցին, Անդրանիկ չկա, որ քարավաններ կազմի ու գնա նրա հետևից, տառապի սովից ու ճամփաների անլուր տանջանքներից, բայց և իր իրավունքն ու արժանապատվությունը գնահատված զգա՝ տեսնելով, թե ինչպես է Զորավարն իր ունեցած մի կտոր հացը հավասարապես բաժանում և զինվորին, և գաղթականին։

Որ սարսափ ու սոսկում ապրի քարավանի վրա հարձակվող թուրք ու թաթարից, բայց հաջորդ վայրկյանին ցնծա հպարտությունից՝ տեսնելով, թե ոնց են ջարդուբուրդ լինում՝ բախվելով Իր Զորավարին ու Զինվորին։

Այսօր խոզն ու եղջերուն զրկում են արցախցուն վերջին կտոր հացից։

ՈՒ հեռու չէ այն օրը, երբ փողոցներում կտեսնենք վերջնականապես գետինը մտնելու տեսարաններ։ Կտեսնենք անօթևան ու քաղցող արցախցիներ։

Չեմ չափազանցնում, դա արդեն եղել է, ու բորենուն հրահանգված է նույնն անել։

Անել այնքան, մինչև վերջին արցախցին լքի Հայաստանը։

Հա, մի բան էլ գլխի գցեմ։

Գիտե՞ք նախրի հնչեցրած լուտանքների մեջ ինչու են գերակշռում արցախցուն ուղղված հեռանալու, ռուսաստան ու այլուր գնալու կոչերը։ Որովհետև վաղը մյուս օրը երբ ադրբեջանցու քարավանները սկսեն ժամանել «արևմտյան ադրբեջան»՝ մտավախություն կա, որ արցախցին տեղացիների պես գրկաբաց չի ընդունելու դրանց․․․

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3416

Մեկնաբանություններ